Նախագծի անվանումը- «Լինել առողջ»
Նախագծի հիմնական թեման-Ի՞նչ է հարկավոր առողջ լինելու համար:
Նախագծի նպատակը - Աշակերտները կիմանան, որ առողջ լինելու համար հարկավոր է առողջ ապրելակերպ : Առողջության կարևորությունը մարդու կյանքում: Լրացուցիչ տեղեկություն կիմանան գյուղի բուժքույրերից:Կհասկանան, որ առողջությունը անգին հարստություն է:Ամեն ինչ ոչինչ է, եթե չկա առողջություն:
Նախագծի խնդիրները
1.Սնունդի ճիշտ օգտագործումը առողջության համար:
3. Սանիտարական հիգիենան և շրջապատի կանաչապատումը առողջության համար:
4.Իմանալով առողջության մասին՝ ներկայացնել սեփական եզրակացությունը:
Սպասվելիք արդյունքներ- Աշակերտները հասկանան՝
· Սնունդի կարևորությունը առողջության համար:
· ֆիզկուլտուրան և սպորտը հնարավորություն կտան տիրապետելու օրգանիզմին,կոփել,մարզել, և ապրել առողջ:
· Սանիտարական հիգենայի ճիշտ օգտագործումը:
· Նախագծի արմատավորումից հետո կկարողանան պահպանել սեփական առողջությունը:
Նպատակային խումբ-7-րդ դասարանի աշակերտներ
Նախագծի տևողությունը- 2 դասաժամ
Նախագծի ընթացքը- Համակարգչային շնորհանդեսի միջոցով ներկայացնել այն բոլոր հիմնախնդիրները, որոնք անհրաժեշտ են առողջության համար:
Ցույց տալ աշակերտներին, թե ինչքան կարևոր է առողջությունը մարդու ամբողջ կյանքում:
Աշակերտները իմանալով առողջության մասին ներկայացնում են իրենց հավաքած տեղեկությունները:
Յուրաքանչյուր աշակերտ կցուցադրի իր գեղեցիկ պատրաստած պաստառը:
Վերջում «առողջության» պաստառը, որտեղ յուրաքանչյուրը ներկայացրել է սեփական եզրակացությունը:
Առարկաների, առարկայական խմբերի կապ- Գրականություն,կենսաբանություն, սպորտ,հասարակագիտություն
Նախագծի հեղինակը-Աննա Չրաղյան
Հեղինակի էլ. փոստը- annachragyan@gmail.com
No comments:
Post a Comment